Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել

Դեկտեմբեր 10,2018 19:35

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 10-ի տոների առթիվ

 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախության հանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, Խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա երկրորդը՝ իրավական հաղթանակներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունում, ԱՀ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՀ Սահմանադրության ընդունում): Ուստի, շնորհավոր բոլորիս եռատոնը, թո՛ղ հաղթանակները հայության կյանքից անպակաս լինեն:

Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել: Ռազմի դաշտում մեր հայրերի և եղբայրների թափած արյունը նպատակ ուներ սեփական հայրենիքում կերտել արժանապատիվ և ապահով կյանք բոլորիս համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է չմոռանալ իրենց պատգամը և անընդհատ բարձրացնել ու ամրացնել նրանց արյան վրա վեր խոյացող որմը: Մարդու իրավունքների պաշտպանության մշակույթը այդ արժանապատիվ ու ապահով կյանքի կարևորագույն հենասյուներից մեկն է, և պետության ու յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է երաշխավորել մարդու իրավունքների հանդեպ համընդհանուր հարգանքը մեր հասարակության մեջ:

Այդ ճանապարհին մեր լավագույն ուղենիշերից մեկը հենց Սահմանադրությունն է՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների գլխավոր իրավական երաշխիք: Իսկ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, վերահաստատում եմ իմ հանձնառությունը հնարավորինս զորավիգ լինել մեր հայրենիքում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մշակույթի ապահովման գործին: Դա իմ և՛ մարդկային, և՛ քաղաքացիական, և՛ աշխատանքային պարտականությունն է… Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս եռատոնը. տևական բերկրանք, ամրություն ու արժանապատվություն յուրաքանչյուրիդ ընտանիքին:

 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31