«Օրինաց Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից ընկերներին: Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը: 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր երկրի անվտանգության, քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար:
250-ից ավելի օրենքները, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրերը և նախաձեռնությունները ասվածի վառ օրինակն են և նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը: Աստված պահապան բոլորին: