Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել

Դեկտեմբեր 10,2018 19:12
dataxazutyun

Արմավիր քաղաքի մի բնակչուհի, դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդի օբյեկտի տնօրենը, օգտագործելով նրանից իր աշխատանքային կախվածությունը, շուրջ 6 օր առաջ իրեն հարկադրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ասվել է այլևս չներկայանալ աշխատանքի:

Քաղաքացին նաև հայտնել է, որ նույն կերպ 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած Արմավիրի  քաղաքապետի ընտրությունների օրը նշված անձն իրեն հարկադրել էր կողմ քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի  Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ  քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Վերոնշյալը երկրորդ քրեական գործն է, որ հարուցվել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել  Հրազդան քաղաքում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածուի տարածքային շտաբի պետի կողմից ընտրողներին առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 1 անձ ձերբակալվել էր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31