Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Հայ ազգային կոնգրես

Դեկտեմբեր 10,2018 18:50

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։

Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին դարձել է քաղաքական գործընթացների առանցքային դերակատարը։ Մեր հասարակության քաղաքացիական հասունության վկայությունն էր նաև ապրիլյան հեղափոխությունից մինչև ընտրություններ ընկած ժամանակաշրջանը, որն անցավ անցնցում՝ պահպանելով երկրի ներքին կայունությունն ու հասարակական համերաշխությունը։

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի ժողովրդավարացման եւ զարգացման համար։ Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ․ ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, արմատախիլ անել կոռուպցիան եւ հաստատել արդարադատություն, տնտեսությունը դնել զարգացման ուղու վրա, հզորացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընդունել նոր հարկային եւ ընտրական օրենսդրություն։

Հայ Ազգային Կոնգրեսն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի ապահովվի ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացումը և նշված մարտահրավերների հաղթահարումը։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. 1991 թվականի հոկտեմբերի 16 ձայների 83.4% չլսված արդյունք նախագահ ընտրեցինք՛ պատերազմ էր,բայց ունեինք հզոր տնտեսություն: 1996թվական՛ սկսեց այն,ինչ ունենք այսօր: 1997թվական՛ Հայաստանի տնտեսությանը ծանոթ վարչապետ չկար,եթե լիներ կտեսներ, որ կործանված է տնտեսությունը: Հետ նայեք 1988-91թ.թ.-ին՛ կար համերաշխ, օրինապաշտ,հաց կիսվող ժողովուրդ: Ասելիքը շատ է… Ձեր նախավերջին նախադասությունը ժողովրդի սրտից է բխում,բայց այն չի ծաղկի ասելով:

  2. Ռուզան says:

    Ամեն արատի հիմքում լևոնն ա, ով ա նրան իրավունք տալըս արտահայտվելու? Խիստ անհավատալի ա, որ լևոնի հոգեզավակ նիկոլը ազնիվ մղումներ ունենա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31