Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ընտրությունների սպասված եւ չսպասված սենսացիաները

Դեկտեմբեր 10,2018 17:45

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի համար երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներում կանխատեսելի էր «Իմ քայլը» դաշինքի ստացած արդյունքը: Կանխատեսելի էր նաեւ, որ ԲՀԿ-ն կլինի հաջորդ խորհրդարանում: Բայց ՀՀԿ-ի եւ «Սասնա ծռերի» գրանցած արդյունքներն այս ընտրություններում ռուս քաղաքագետի համար անակնկալ էին: Ամեն դեպքում, նա Հայաստանում արձանագրում է քաղաքական սերնդափոխության գործընթացի սկիզբ: ՀՀԿ-ի տապալումն էլ համարում է չհաջողված «ռեբրենդինգի» արդյունք:

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կայացած տեսակամուրջի ժամանակ, քաղաքագետն անդրադարձավ նաեւ ընտրություններին մասնակցողների շատ շահարկվող հարցին: Հիշեցնենք, ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցության թիվը կազմել է 48, 69 տոկոս: Նա համաձայն չէ, որ մասնակցությունը ցածր էր, ինչն էլ ստվերում է իշխող ուժի լեգիտիմությունը: Հիշեցնում է Հայաստանում առկա ընտրացուցակների խնդիրը, որոնցում ընդգրկված 400 հազար ընտրողները մշտական բնակության են գտնվում ՌԴ-ում: Ասում է, այդ թիվը նախկինում իշխանությունների կողմից օգտագործվել է հօգուտ իրենց: Այժմ այդպես չի եղել: Ուստի, իր վերլուծություններով, ստացվում է, որ այս ընտրություններին մասնակցել է ընտրողների 60 տոկոսը, ինչը շատ նորմալ է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Քաղաքագետի գնահատմամբ, այսպիսով` Հայաստանում վերջ դրվեց երկիշխանությանը, երբ կառավարությունը մեկ ուժի էր պատկանում, խորհրդարանն`այլ եւ Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի համար գալիս են բարդ ժամանակներ`սոցիալ-տնտեսական բարեփոխումների: Իր գնահատականներով, հաջորդ կառավարությունում ավելի շատ տեխնոկրատներ կհայտնվեն:

ՌԳԱ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշեւի գնահատմամբ էլ` առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական բարեփոխումներ են իրականացվելու: Տնտեսական մարտահրավերների շարքում քաղաքագետը նշում է ոչ միայն Արցախի հարցը, այլ հայ-իրանական հարաբերությունները, որոնց ամրությունն իր գնահատմամբ, առաջիկա մեկ տարում կերեւա:

Նա համամիտ է գործընկերոջ հետ` երեկվա ընտրություններում մասնակցության վատ ցուցանիշ չի գրանցվել: Իսկ այս ընտրություններում դրական սենսացիա է համարում այն, որ «Սասնա ծռերը» չանցան խորհրդարան:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31