Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռեր»․ Ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

Դեկտեմբեր 10,2018 17:41

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

 

10-ը դեկտեմբերի 2018 թ.                                         Երևան

 

ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:

Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:

Այդուհանդերձ՝ անհրաժեշտ է նշել, որ ընտրությունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հանգամանքով: Դրա հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:

Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար:

Անկախ այս հանգամանքից, կարևորելով ժողովրդի ազատ կամաարտահայտության փաստը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում է «Իմ Քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթում է արգասաբեր աշխատանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31