Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը սպասում է Նաիրա Զոհրաբյանի փաստերին

Դեկտեմբեր 10,2018 17:34

«Տիկին Զոհրաբյանը նշում է, որ ինքը  սիրում է խոսել փաստերով, ուստի, սպասելով դրանց, եւս մեկ անգամ կրկնում ենք, որ Սյունիքի մարզպետի կողմից համայնքապետերին նման հրահանգ, ընտրողների ուղղորդում չի եղել եւ չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում, ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով  առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն՝ ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:

Նաիրա Զոհրաբյանը, որը որպես պատգամավորի թեկնածու առաջադրված էր թիվ 12 ընտրատարածքում՝ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, Aravot.am-ի հետ հարցազրույցում, երեկ էլ իր Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշել էր, որ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը վարչական ռեսուրս կիրառվել է: Նրա խոսքով. «Ես վստահ եմ կամ ուզում եմ վստահ լինել, որ վարչական ռեսուրսի կիրառումը չի եղել կառավարության կամ վարչապետի կողմից հրահանգավորված, որովհետեւ վարչապետը Սիսիանում հստակ ասաց, որ որեւէ մեկը կփորձի վարչական ռեսուրսով ուղղորդել քվեները դեպի «Իմ քայլը», ապա, այդ քվեներն իրեն պետք չեն»:

Այդուհանդերձ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, որը «հավատարմորեն եւ անվերապահորեն ծառայել է Ռոբերտ Քոչարյանին այնուհետեւ Սերժ Սարգսյանին, համայնքապետերով, քաղաքապետերով ուղղորդել է «Իմ քայլի» տարբեր թեկնածուներին»:

Մարզպետի խորհրդականն ասաց, որ՝ «Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իր տարակուսանքն է հայտնում նման մեղադրանքների հանդեպ, մանավանդ որ, ընդամենը երկու օր առաջ պատասխանել ենք ճիշտ նույն բովանդակությամբ հայտարարություններին:

Ինչ վերաբերում է ինչ-ինչ անհատների ծառայելու մասին տիկին Զոհրաբյանի հայտարարությանը, ապա Հունան Պողոսյանը տեղեկացնում է, որ ի տարբերություն ոմանց, ինքը ծառայել եւ շարունակում է ծառայել միայն իր հայրենիքին ու ժողովրդին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31