Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ ընտրությունները կարող են վտանգված լինել». Զլատկո Վույովիչ

Դեկտեմբեր 10,2018 17:11

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող` «Ընտրությունները դիտարկող եվրոպական ցանց»(ENEMO) դիտորդական առաքելության ներկայացուցիչները եւս դիտարկել են երեկ ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացը՝ 200-ից ավելի ընտրատեղամասերում: «Ընտրություններն անցել են խաղաղ եւ ապահով պայմաններում եւ համապատասխանել են տեղական ու միջազգային չափանիշներին: Իսկ քարոզարշավն անցել է հավասար պայմաններում, ընտրողներն էլ կարողացել են դրսեւորել կամարտահայտություն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը:

Նրա գնահատմամբ՝ խախտումները հիմնականում եղել են ընտրողների տեղեկատվության պակասի պատճառով. «Մեծ խախտումներ չեն եղել, ինչը խոստումնալից է: Լարվածություն չի նկատվել: Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են շատ հաջող: Հույս ունենք, որ նոր ԱԺ-ն կզբաղվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով: Եթե դրանք չլինեն, հաջորդ ընտրությունները կարող են վտանգված լինել»:

Հիշեցնենք, որ այս գիշեր լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր, որ հետամուտ են լինելու ԸՕ բարեփոխմանը:

Զլատկո Վույովիչի խոսքով՝ ՀՀ ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովները լավ են աշխատել. «Բայց դեռ շատ պետք է աշխատել, որպեսզի ընտրական գործընթացը դառնա ինքնուրույն եւ կախված չլինի որեւէ քաղաքական ուժի կամքից: Կցանկանայի, որ ԿԸՀ-ն իր հետագա գործունեությունն իրականացնի այնպես, ինչպես իրականացրեց այս անգամ»:

Առաքելության դիտորդները նշեցին, որ որոշ երեւույթներ, օրինակ՝ քվեների հաշվարկի գործընթացը, փոփոխության կարիք ունի: Տեղամասերում դիտարկումների արդյունքում նրանք մի քանի դեպքում նկատել են ընտրության գաղտնիության պահպանման հետ կապված խնդիրներ:

Դիտորդները դրական են գնահատում նաեւ այն փաստը, որ տեղամասերից ուղիղ հեռարձակում է ապահովվում, բայց ոչ բոլոր տեղամասերին էր հնարավոր տեսախցիկներով հետեւել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31