Անդրադառնալով 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` գրականագետ Դավիթ Գասպարյանը «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց, որ ընտրությունների ձևը արդեն հնացած է և նորությունների կարիք կա։
Գասպարյանը կարծում է, որ քաղաքական դաշտում բազմազանություն կա, և ճիշտ կլիներ, որ կուսակցությունները միավորվեին ու դաշինքներ կազմեին։
«Սուրեն Հարությունյանի և Վլադիմիր Մովսիսյանի կազմակերպած ընտրությունները ամենամրցակցայինն էին։ Սուրեն Հարությունյանը կենտկոմի առաջին քարտուղարն էր, որը կազմակերպեց և թույլ տվեց, որ մրցակցային ընտրություններ լինեն։ Այս ընտրությունների ժամանակ մի քանի հոգի զրկվեց մանդատից ասֆալտապատելու և գազիֆիկացնելու համար»,- ասում է Ազատ Արշակյանը։
Դավիթ Գասպարյանը նշում է, որ մինչ այս տեղի ունեցած բոլոր ընտրությունները անցել են ընտրախախտումներով, միայն Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ առաջին ընտրությունն էր, որ արդար էր եղել։