Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները՝ մասնակցության ցածր ցուցանիշի եւ ԱԺ-ում ընդդիմություն չլինելու մասին

Դեկտեմբեր 10,2018 16:51

Միջազգային դիտորդներն այսօր ներկայացրեցին իրենց գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Լրագրողները հարցրեցին՝ միջանկյալ զեկույցում նկատել էիք, որ ատելության քարոզ կա սոցցանցերում, նաեւ Հանրային հեռուստատեսությունը շարունակում է կառավարամետ լինել, ձեր մոտեցումը փոխեցի՞ք քարոզարշավի ընթացքում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուսուլա Գաչեկը պատասխանեց. «Մեր միջանկյալ հաշվետվությունը կազմվել եւ հրապարակվել է մինչեւ քարոզարշավի սկիզբը, նույնիսկ երեկ մենք ավելի դրական գնահատական տվեցինք ամբողջ նախընտրական շրջանի համար առավելապես ԶԼՄ-ների վերաբերյալ: ԶԼՄ-ները հավասար հնարավորություն են տվել բոլոր կողմերին, իսկ քարոզարշավի ընթացքում հավասարակշռությունը հավասար է եղել, կային խնդիրներ, իրավիճակն ուղղվեց»:

Հարցին՝ ըստ ընտրությունների արդյունքների, ստացվում է, որ խորհրդարանում ներկայացված չի լինելու ընդդիմություն, արդյո՞ք դա մտահոգում է ձեզ եւ ԿԸՀ-ն մասնակցության ցածր ցուցանիշ արձանագրեց, ինչպե՞ս կգնահատեք՝ ԵԱՀԿ հատուկ համակարգող Պետեր Օսուսկին ուշագրավ պատասխան տվեց. «Իհարկե, որեւէ ձեւով չի կարգավորվում, թե ԱԺ-ն ինչպես է կարգավորվելու, մարդկանց կամքն է արտահայտվել ու մենք մարդկանց կամքը չենք կարող դատել: Ինչ վերաբերում է նրան՝ ընդդիմություն կա թե չկա, դուք դա կտեսնեք հաջորդ տարիներին: Իսկ քաղաքացիների մասնակցել-չմասնակցելը դա իրենց ազատ կամքն է, իմ երկրում՝ Սլովակիայում նույն պատկերն է, մարդիկ տանն են մնում ու ստանում են այն, ինչ ուրիշներն են որոշել իրենց համար»:

Դիտորդները նաեւ խոսեցին դատական բարեփոխումների մասին: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ի՞նչ խախտումներ էին տեսել նախորդ ընտրություններին, որ այս ընտրություններին չկային, դիտորդներն էլ պատմեցին իրենց տեսածը՝ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ընտրողներին տեղամաս բերելը, տեղամասում ու դրա հարակից տարածքում կուտակումները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31