4/40 տեղամասում Տիգրան Ուրիխանյանի օգտին տրված ձայներն անհայտացել են։ Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների` նա այդ տեղամասում ստացել է 0 ձայն, սակայն Ուրիխանյանի շտաբը հրապարակել է 4/40 տեղամասից ստացված կնքված արձանագրությունը, որում նշված է 15 ձայն։
«Ուշադրությու՜ն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Ուրիխանյանը:- Սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»: