Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյան. «Հին ուժերի`  խորհրդարան թափանցելը բացասական ենք գնահատում»

Դեկտեմբեր 10,2018 14:03

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար եւ լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանը  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նորընտիր խորհրդարանը չի արտահայտում այն սպասելիքները, որը կունենար միջին վիճակագրական քաղաքացին:

«Երկու հին ուժերիԲՀԿի եւ «Լուսավոր Հայաստանի»կրկին խորհրդարան թափանցելը բացասական ենք գնահատում: Դրական ենք գնահատում, որ ՀՀԿն եւ ՀՅԴն խորհրդարան չանցան: Լավ է, որ «Իմ քայլը» մեծամասնություն կլինի խորհրդարանում: Կարող ենք փաստել, որ ժողովուրդն ազատ ընտրություն կատարեց, բայց այն արդար չէր, ու պատճառն էլ այն էր, որ Սահմանադրությունն ու  Ընտրական օրենսգիրքը փոխված չէին, ու կապիտալի ազդեցությունը նվազեցված չէր ընտրական պրոցեսի վրա»,-ընդգծեց «Ազգային առաջընթացի» ներկայացուցիչը` հավելելով, որն այս պատկերը մասնակիորեն կանխատեսելի էր:

Ինչ վերաբերվում է իրենց ուժին, Հայկ Գրիգորյանը նշեց. «Մենք չէինք արել հայտարարություն, թե ինչքան ձայն ենք ստանալու, հետեւաբար չենք  արձանագրում` լա՞վ է, վա՞տ է, շա՞տ է, թե՞ քիչՄենք մեր արդյունքներով բավարարված ենք, ու սա մեր առաջին քայլն էր քաղաքականության մեջ: Չենք կարծում, որ վատ էր, թեեւ կարող էր ավելի լավ լինել: Բայց հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները` կարճ ժամանակը, սեւսպիտակի պայքարը, Նիկոլ Փաշինյանի լեզվակռիվները, այդ ամենը հաշվի առնելով` փաստում ենք, որ այդ արդյունքն ենք ստացել»:

 Մեր զրուցակիցը չի կարծում, թե ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է: Ասում է, որ նախ ընտրողների 2,5  մլն թիվն  ուռճացված է, այդքան մարդ չի ապրում Հայաստանում, հետո էլ. «Պետք է հաշվի առնել, թե մարդկանց նախկինում ինչպես էին բերում ընտրատեղամասեր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Հայկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31