Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 262 հազար 164 անձ: Ընտրությունների մասնակցությունը ՝ 48.67 տոկոս է: Գրանցվել է 4675 անվավեր քվեաթերթիկ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
ՀՀԿ-ին կողմ է քվեարկել 59 հազար 68 ընտրող (4.7 տոկոս), «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ է քվեարկել 8533 ընտրող (0.68 տոկոս), ՀՅԴ-ին՝ 48 հազար 822 ընտրող (3.89 տոկոս), «Իմ քայլը» դաշինքին՝ 884 հազար 849 ընտրող (70.44 տոկոս), «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 80 հազար 49 ընտրող (6.37 տոկոս), «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությանը՝ 6460 ընտրող (0.51 տոկոս), «Ազգային առաջընթաց» կուսակցությանը՝ 4122 ընտրող (0.33 տոկոս), ՄԵՆՔ դաշինքին՝ 25 հազար 174 ընտրող (2 տոկոս), ՕԵԿ-ին 12390 ընտրող (0.99 տոկոս), «Սասնա ծռեր» կուսակցությանը՝ 22868 ընտրող (1.82 տոկոս), ԲՀԿ-ին կողմ է քվեարկել 103 հազար 837 ընտրող (8.27 տոկոս):
Ընտրողների ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 591 հազար 276 է: Քվեարկություն օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 131 է, էլեկտրոնային եղանակով քվեարկության է մասնակցել 504 ընտրող:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ