Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի այսօրվա իշխանական ներկապնակում արձանագրվեց ազգային և ձախ ուղղվածության «գույների» բացակայությունը. Հովհաննես Մանուկյան

Դեկտեմբեր 10,2018 13:02

Անկախ քվեարկության արդյունքների վերաբերյալ որևէ էմոցիոնալ վերաբերմունքից, այս պահին պետք է արձանագրել խորհրդարանական ընտրությունների մի քանի էական հետևանքներ.

ա/ հասարակությունը վերջնականապես մերժեց հինը և վերադարձ նախկին բարքերին այլևս չի լինելու,

բ/ տեղի ունեցավ իշխանության բյուրեղացում, ինչի ամենակարևոր բաղադրիչը պատասխանատվության բյուրեղացումն է,

գ/ լեգիտիմության բարձրագույն մակարդակը, որ արձանագրեց իշխանության կուսակցությունը, դա նրան տրված քարտ-բլանշն է ներքին և արտաքին քաղաքական բարդագույն խնդիրները լուծելու,

դ/ Հայաստանի այսօրվա իշխանական ներկապնակում արձանագրվեց ազգային և ձախ ուղղվածության «գույների» բացակայությունը,

ե/ որակական և, հատկապես, քանակական բնութագրիչներից ելնելով խորհրդարանական ապագա ընդդիմությունը անհամեմատ թույլ է մեծամասնության նկատմամբ։

Սա հետընտրական կարևորագույն արդյունքների զուտ արձանագրումն է։ Դրանց հետևանքների վերլուծությունը առանձին քննարկման թեմա է։

Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31