Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
«Ի՞նչ կարող եմ ասել: Հայաստանի ժողովուրդը ստիպեց, որպեսզի իր ձայնը հնչի բարձր և հստակ, այնքան, որ նախկին իշխող կուսակցությունները (ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն) չկարողացան անգամ հավաքել 5%՝ խորհրդարան անցնելու համար: Սա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մանդատ կտա շարունակել հետագա բարեփոխումները և իրականացնել Հայաստանի համար այդքան անհրաժեշտ տնտեսության զարգացման ծրագիրը:
Նախկինում իշխանությունների կողմից պաշտպանություն ստացող միավորները, ովքեր ներգրավված էին այս տարիներին աղաղակող կոռուպցիայի և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ անարդարության մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն և վճարեն իրենց արարքների համար: Հայաստանի սփյուռքը այլևս չի կարող հեռվից դիտողի դերում մնալ՝ սպասելով տեսնել՝ ինչ տեղի կունենա: Արդեն տեղի է ունեցել: Ժամանակն է մասնակցելու մեր հայրենիքի հարստացմանը:
Սա իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ և մի հաղթանակ, որը պետք է գնահատել»,- գրել է Թանկյանը: