Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է.
«Ակնկալում եմ, լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։
Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե որն է վերջինի առաջնային նպատակը և ինչն է փոխելու Հայաստանում:
«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:
Աղբյուր` Ermenihaber/ T24