Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ԲՀԿ-ի՝ 2-րդ տեղին հավակնելու մասին. «Ի գիտություն ենք ընդունում ընտրողի որոշումը»

Դեկտեմբեր 10,2018 02:00

«Երբեք չենք ակնկալել, որ խորհրդարանում լինի միայն մեր դաշինքը: Իսկ թե մեզանից բացի ովքեր կլինեն, որոշում է ընտրողը: Ինչպես խոստացել ենք, ի գիտություն ենք ընդունում ընտրողի որոշումը, մենք այդ որոշման վրա այլ ազդեցություն չենք ունենա»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ անդրադառնալով այն փաստին, որ ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, երկրորդ ուժը կլինի նոր խորհրդարանում, ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նա չպատասխանեց հարցին, թե ինչպես է գործակցելու մի ուժի հետ, որին ժամանակին «հակահեղափոխական» է անվանել: Հիշեցնենք, որ ընտրությունների նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն երկրորդ ուժը կլինի նոր ԱԺ-ում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է լինելու նոր խորհրդարանի նախագահը: Փաշինյանը պատասխանեց. «Կքննարկենք սահմանված ժամկետներում: Տեսնենք՝ ո՞վ է ընտրվել պատգամավոր, իսկ ով՝ ոչ, պարզ կլինի: Թեկնածուներ, անշուշտ, ունենք: Ցուցակից դուրս էլ ունենք»:

Ինչ վերաբերում է փաստին, որ «Իմ քայլը» նախընտրական քարոզարշավում ծախսել է բոլոր ուժերից ավելի շատ գումար, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հնարավոր էր ավելի քիչ ծախսել, հնարավոր էր՝ ավելի շատ: Որքան տեղյակ եմ, մենք օրենքով սահմանված շեմից շատ ավելի քիչ ենք ծախսել: Առաջատարն ենք, իհարկե…ընտրությունների առումով էլ ենք առաջատար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31