ԿԸՀ-ն շարունակում է ամփոփել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝
ՀՀԿ-ն այդ ընտրատեղամասերից ստացել է 4.22 տոկոս, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,67 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 4,50 տոկոս, «Իմ քայլը» դաշինքը` 70,15 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,53 տոկոս, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,47 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,34 տոկոս, «Մենք» դաշինքը` 2,11 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 1,04 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,63 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,31 տոկոս: