«Ընտրությունների արդյունքների վերաբերյալ որեւէ բան չեմ ասի, քանի որ վերջնական արդյունքներն ամփոփված չեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ. «Պարզ է, որ ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձեւավորում են հեղափոխական մեծամասնություն: Եթե միտումն այսպես շարունակվի, այդ մեծամասնությունը որեւէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա: Այն կունենա նաեւ սահմանադրական մեծամասնություն»:
Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքին, Փաշինյանը շեշտեց, որ արտառոց միջադեպ չի գրանցվել. «Դա բնական է, նույնը գրանցվեց նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում: Լրագրողներն այս ընտրությունները որակեցին «ձանձրալի», ինչը լավագույն ցուցանիշն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ