Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում կայացած քվեարկության արդյունքում, ըստ 37/12 տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկատվության, « Իմ քայլը» դաշինքը ստացել է 356, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 13, « Օրինաց երկիրը» եւ «Մենք» դաշինքը՝ 11-ական, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, ՀՅԴ-ն 5, ՀՀԿ-ն եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 3-ական, «Սասնա ծռերը»՝ 1 քվե:
Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները քվե չեն ստացել:
«Իմ քայլի» 356 քվեից 301-ը ստացել է Հայկանուշ Բեգլարյանը, որը Ոսկեպար գյուղում է ծնվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ