Երեւանի թիվ 141 դպրոցում տեղակայված 2/09 տեղամասում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առաջատար է:
Հաշվարկն ավարտվեց այսպիսի պատկերով`«Իմ քայլը»`665, ՀՀԿ` 53, ՀՅԴ`7, ԲՀԿ` 35, «Լուսավոր Հայաստան»` 64, «Մենք»` 6, ՕԵԿ`7, «ՔՈ» 7, «Սասնա ծռեր» 9:
«Ով ՔՊ-ից ա, իմ համար շատ լավն ա, բայց ձեր Մանե Թանդիլյանին էլ եմ շատ սիրում: Լավ կաներ «Լուսավորից» դուրս գար, նախարար մնար»,- քվեաթերթիկները հանելիս իր տեսակետն էր հայտնում հանձնաժողովի նախագահ Անահիտ Մկրտչյանը`հավելելով, որ «Լուսավոր Հայաստանի» քվեաթերթիկները «շատ սրտով» է հանում:
«Ես մտածում էի, որ «Մենքը» լուրջ ձայն է հավաքելու: Տպավորությունն ընենց էր, որ իրանք դեմք են, փաստորեն, ծառուկյանենք են դեմք»,- ընթացքում իր տպավորությունները շարունակեց բարձրաձայնել հանձնաժողովի նախագահը:
Իսկ «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարի քվեաթերթիկն անընդհատ հանելով, անգամ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը չդիմացավ. ամեն դեպքում, ինքն էլ մտահոգ է`«ՀՀ-ում անձի խնդիրը շատ բարդ է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ