Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով` այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մշակված առաջին 42 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 2407 ընտրող, ՀՀԿ-ի օգտին՝ 165 ընտրող, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության՝ 25 ընտրող, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 383 ընտրող,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 252 ընտրող, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը՝ 14 ընտրող, «Ազգային առաջընթաց» կուսակցությանը՝ 12 ընտրող, «Մենք» դաշինքին՝ 38 ընտրող, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 43 ընտրող, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը՝ 36 ընտրող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 530 ընտրող:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ