Երեւանի կենտրոն վարչական շրջանում գտնվող 9/13 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեաթերթիկները գերակշիռ մեծամասնություն են կազմում: Այս ընտրատեղամասում, ինչպես մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը, մասնակցել է 872 ընտրող:
Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն հավաքել է 65 ձայն, «Քաղաքացու որոշումը»՝ 9, ՀՅԴ-ն՝ 28, «Իմ քայլը»`600, «Լուսավոր Հայաստանը»՝68, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը»՝5, «Ազգային առաջընթացը»՝ 1, Մենք-ը՝ 7,«Օրինաց Երկիրը»՝6, «Սասնա Ծռերը»՝ 20 եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ 60 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 3-ն է:
https://www.facebook.com/aravot.am/videos/334887657100593/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ