Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/02 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվեց:
«Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 616 ընտրող: Երկրորդ տեղում է «Լուսավոր Հայաստանը», որի օգտին քվեարկել է 47 ընտրող: Երրորդը ՀՀԿ-ն է: Չնայած Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀԿ-ն 0 ձայն է ստանալու, բայց այս ընտրատեղամասի 24 ընտրող նրան չի լսել:
ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 22, «Սասնա ծռերի» օգտին՝ 12, «Մենք» դաշինքի օգտին՝ 8 ընտրող, ՀՅԴ-ի օգտին 11, ՕԵԿ-ի օգտին 6, «Քաղաքացու որոշում» կուսակցության օգտին 5 ընտրող:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ամենաքիչ ձայնն է ստացել՝ 1:
Այս ընտրատեղամասում 767 ընտրող է մասնակցել քվեարկությանը:
Երկու քվեաթերթիկ անվավեր էր, դրանցից մեկը «Իմ քայլը» դաշինքինն էր, ընտրողը հայհոյել էր իշխանության ներկայացուցիչներին: Մյուս քվեաթերթիկը ՀՀԿ-ինն էր, ընտրողը քվեաթերթիկի վրա գրել էր՝ «հայվաններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ