Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Մարդիկ «բոլորին դեմ եմ»-ը արտահայտում են ընտրության չգնալով»

Դեկտեմբեր 09,2018 23:03

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ընտրություններին մասնակցության ոչ բարձր ցուցանիշն, ասաց. «Եթե մարդիկ չեն գնացել քվեարկելու կամ չեն ցանկանում մասնակցել, պասիվ են, կամ էլ որոշել են, որ ընտրելու բան չունեն: Քանի որ ընտրացուցակում չկա «բոլորին դեմ» նշումը, մարդիկ այդ «բոլորին դեմ եմ»-ը արտահայտում են ընտրության չգնալով»:

Քաղաքագետն ասաց, որ ընտրությանը չգնալը բնավ էլ ապատիայի ու հիասթափության արդյունք չէ. «Ուղղակի մարդիկ չեն տեսնում այն կուսակցությունը, որն արտահայտում է իրենց կարծիքը կամ տրամադրությունը»:

Նա այս մասնակցության ցածր ցուցանիշի մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ընդգծելով, որ ընտրություններին չմասնակցելը նույնպես ընտրություն է:

«Քաղաքական համակարգը փլուզված է, և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին, ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը:

Պատահական չէր, որ ՔՊ-ի հիմնական կոչն այն էր, որ դուք ընտրում եք վարչապետ: Սակայն սա խորհրդարանի ընտրություն է, այլ ոչ թե վարչապետի: Փաստորեն խորհրդարանի ընտրությունը վերածվել է անձի ընտրության: Սա է այս ընտրությունների հիմնական կազուսը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Ընտրությունները պետք է գարնանը տեղի ունենային, հիմա անցկացնելը մեծագույն սխալ էր»,-գրել է Ստեփան Դանիելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ։
    Պարզապես ընտրացուցակում եղած, բայց չքվեարկած ընտրողների կեսից ավելին արտերկրում է, և քվեարկելու հնարավորություն չի ունեցել։ Իսկ նրանց Հայաստանից դուրս գտնվելը, երկրի իշխանությունների ոչ ազգանպաստ քաղաքականության հետևանքն է։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31