Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ տեղի ունեցած հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկել է 504 ընտրող, ընդհանուր առմամբ՝ ընտրողների թիվը կազմել է 729: 39 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, ՀՀԿ-ի օգտին քվեարկել են 9 հոգի, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 3, ՀՅԴ-ին՝ 11, «Իմ քայլը» դաշինքին՝ 393, «Լուսավոր Հայաստանի» օգտին 25, Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցությանը՝ 4, «Ազգային Առաջընթացին»՝ 0, «Մենք» դաշինքին՝ 0, ՕԵԿ-ին՝ 1, «Սասնա ծռերին»՝ 6 եւ ԲՀԿ-ի օգտին՝ 13 ձայն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ