Լոռու մարզի Դեբեդ hամայնքում գտնվող 24/16 ընտրատեղամասում արդեն իսկ պարզ են ընտրության նախնական արդյունքները: Այստեղ գրանցված 653 ընտրողից, ընտրությանը մասնակցել է 377-ը:
Այստեղ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հավաքել է 181 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձայների քանակով երկրորդ տեղում է, կուսակցությունը ստացել է 102 քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 42 ընտրող:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ