Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով կաշառք է բաժանվել

Դեկտեմբեր 09,2018 22:11

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկոյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մինչեւ այդ պահը քվեարկության ընթացքի եւ տեղի ունեցած խախտումների մասին:

«Վերջին րոպեներին ստացված տեղեկությունների համաձայն`Ավանում «Միլենա» տաքսի սերվիսի միջոցով ընտրակաշառք է բաժանվում: Այդ տաքսու ծառայությունը փոխկապակցված է Տարոն Մարգարյանի հետ: Այս տեղեկությունները ստուգվում են: Ըստ էության, մենք ոչ թե ահազանգեր ենք ստանում, այլ զանգում ենք մեր դիտորդներին եւ հավաքագրում ենք տեղեկությունները: Սյունիքի մարզից են ահազանգերը շատացել:Մասնավորապես, Կոռնիձոր, Տեղ, Ներքին Խնձորեսկ համայնքներում: Դրա փոխարեն ամենաթեժը Արտաշատն էր եւ Արարատի մարզը: Բայց այնտեղ խնդիրները գերակշռապես լուծված են, բացառությամբ որոշ դեպքերի, երբ քվեախցիկները տեղադրված են այնպես, որ քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում:

Դիտարկված 300 տեղամասերից 40-ում կուտակումներ ենք տեսել հարող տարածքներում: Երեք դեպք ենք արձանագրել, երբ անձը քվեարկելու է եկել այն անձի ինքնությունը հաստատող փաստաթղթով: Կախված նրանից, պատահականություն է եղել, թե միտումնավոր՝ դա կարող է լինել այլ անձի փոխարեն քվեարկության հանցափորձ: Առհասարակ, մեր դիտարկած տեղամասերի 27 %-ում քվեարկության գաղտնիության հետ կապված լուրջ խնդիրներ են եղել:

Աջափնյակի 6/9 տեղամասում դեպք է արձանագրվել, երբ մեկ ընտրողը մեկ այլ ընտրողի քվեարկության ծրարից հանում է ընտրաթերթիկը, բացում է այն եւ նորից դնում: Որոնք են այդ շարժառիթները, ես չգիտեմ՝ բացե՞լը թե վերահսկելը: Ամեն դեպքում գաղտնիությունը խախտվել է եւ այստեղ մեր կարծիքով պետք է քրեական գործ հարուցվի: 6/9, 6/8 տեղամասերում, դա Անաստասավանի հատվածն է, բավականին շատ են կուտակումները եւ մենք ստիպված ենք եղել դիմել ոստիկանը, որ լրացուցիչ ուժեր ուղարկեն, այդ թվում նաեւ ճանապարհային ոստիկանություն: 6/8 տեղամասում, որտեղ մեր դիտորդը կուտակումների մասին ահազանգել էր, ժամեր առաջ նրան փորձել են հեռացնել: Այդ հատվածը բնակեցված է սեփական տներով եւ նկատվում են երեւույթներ, որոնք մատնացույց են անում ընտրողների ուղղորդման մասին: Բայց դրանց ուղղակի ապացույցներ չկան: Խոսքը նույն Անաստասավանի մասին է: Ես չեմ կարող ուղղակի մեղադրանք հնչեցնել, բայց կոնկրետ այդ հատվածում շատերն ասում են, որ ակտիվ է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Կրկնում եմ, ես որեւէ ապացույց չունեմ, որ այդտեղ նրա մեղավորությունը կա» – հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31