Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու որոշում»-ում ստուգում են ստացած ահազանգերը

Դեկտեմբեր 09,2018 21:40

«2/41 տեղամասի մոտ մի մարդ մի խումբ ընտրողների բաժանել է թղթեր, որից հետո նրանք մտել են տեղամաս ընտրելու։ Դեպքին ականատես է եղել Մարիամ Ղարագյոզյանը, որը ընտրել՝ դուրս էր եկել։ Դիմել է ոստիկանին, որը պարզել և ասել է, որ ըստ բնակության վայրի տեղեկանքներն է տվել, որ կարողանան ընտրել էդ տեղամասում ու իրան չի հետաքրքրել, թե ինչ գործ ունի էդ մարդը տեղեկանքների հետ։ Ոստիկանը ներկայացել է որպես Արտավազդ Հակոբյան»,- իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Քաղաքացու որոշում» նախընտրական ցուցակում ընդգրկված Կարեն Հարությունյանը։

Ընտրախախտումների մասին, սա թեկնածուի միակ գրառումը չէ: Ըստ Կարեն Հարությունյանի, իրենք մի քանի տեղից ահազանգ են ստացել, որ դրսում կանգնած են մարդիկ, որոնց մոտենում են տեղամասից դուրս եկած ընտրողներ և ցույց տալիս քվեաթերթիկները, որոնց մեջ բացակայում է իրենց ընտրածը։ «Առայժմ չենք ասում, թե ում քվեաթերթիկն է բացակայում։ Ըստ երևույթին՝ սիստեմատիկ բնույթ է կրում»,- գրել է թեկնածուն։

Նա նաեւ ահազանգել է, որ Առինջում տեղակայված  29/28 տեղամասում պարբերաբար 2 հոգով են մտնում քվեախցիկի հետևը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գրասենյակում Aravot.am-ին փոխանցեցին, որ այս եւ այլ խախտումների մասին իրենք ահազանգեր են ստացել: Այժմ փորձում են ճշտել դրանց իսկությունը: Ավելի ուշ, ընտրախախտումների մասով հայտարարություն կտարածեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31