Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացել ենք 39 բուժհաստատություններից ցուցակներ, որոնք ներկայացնում են  844 մասնակցի տվյալներ». Հովիկ Բալյան

Դեկտեմբեր 09,2018 20:28

«Այս պահին ստացել ենք 39 բուժհաստատություններից ցուցակներ, որոնք ներկայացնում են  844 մասնակցի տվյալներ»,- ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման կարգն այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը: Նրա խոսքով, ԱԺ ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը ընտրություններից յոթ օր առաջ ներկայացնում է ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը:

Նա ասաց՝ դեռևս տվյալներ չունի, թե որքան քաղաքացի է քվեարկել, բայց վստահեցրեց՝ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացողները հնարավորություն են ունեցել քվեարկության մասնակցել առավոտյան ժամը ութից մինչև 18:00-ն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31