Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեարկության ընթացքում էական խախտումներ չեն եղել». «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող»

Դեկտեմբեր 09,2018 20:30

«Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերի անդամները, որոնք իրավաբանական օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին, այսօր մինչեւ քվեարկության ավարտը շարունակել են շրջայցերը Երեւանի եւ մարզերի ընտրատեղամասերում: Արդեն իսկ արձանագրված թերացումները կրկնվել են նաեւ այլ տեղամասերում՝ թեքահարթակների բացակայություն, ընտրատեղամասի թերի կահավորում: Աչքի է ընկել նաեւ քվեարկության կարգի վերաբերյալ մարդկանց իրազեկման ցածր աստիճանը, իսկ ընտրողների կուտակումները եւ այլ տեխնիկական խնդիրները շտկվել են միջամտության արդյունքում:

4/24 ընտրատեղամասում տեսախցիկի նկարահանման դաշտից մինչեւ 16:40-ը դուրս են մնացել քվեատուփը եւ քվեախցիկներից մեկը. չէր ֆիքսվում նաեւ քվեաթերթիկների բաշխման եւ մատնահետքի գրանցման  գործընթացը: Նախաձեռնության անդամների միջամտության արդյունքում խնդիրը շտկվել է մասնակի. քվեատուփն ու քվեախցիկը հայտնվել են տեսախցիկի տիրույթում, իսկ մատնահետքի գրանցման  գործընթացը ֆիքսելը հնարավոր չի եղել ապահովել: Նմանօրինակ խնդիր արձանագրվել է նաեւ 4/21 տեղամասում, որը կրկին շտկվել է միջամտության արդյունքում:

3/30 ընտրատեղամասում էլ քվեախցիկները միմյանց սահմանվածից մոտ են տեղադրված եղել, իսկ դրանց հետեւի հատվածը տեղաշարժի համար բաց է եղել: «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող»-ի ամփոփ գնահատականով՝ քվեարկության ընթացքում էական խախտումներ չեն եղել, իսկ արձանագրված խնդիրները կրել են հիմնականում տեխնիկական բնույթ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31