Շատ հպարտ եմ հայաստանցի իմ եղբայրներով և քույրերով, որոնք գնալու են ընտրատեղամասեր ընտրելու նոր խորհրդարան՝ քայքայիչ, անարդար, կոռումպացված վարչակարգից ազատագրվելուց հետո։
Ինձ նյարդայնացնում են Հանրապետականից Արմեն Աշոտյանի պես մնացուկների հայտարարությունները, թե երկիրը 20 տարի թալանելուց հետո բավականաչափ ժամանակ չեն ունեցել ընտրություններին նախապատրաստվելու համար։
Ուրախությամբ տեղեկացա, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է բանտ։ Հայաստանի ժողովուրդը ցանկանում և արժանի է արդարության անցյալի անարդարությունների դիմաց և բոլոր մեղավորներին պետք է պատասխանատվության ենթարկի։ Նախագահներ, որոնք պաշտոնավարման ընթացքում դառնում են միլիարդատերեր՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը սեփական շահի համար, հայրենասեր չեն, նրան կոռումպացված են։
Հայաստանի հեղափոխությունն ու նոր ուղին լավ օրինակ է այն բանի, թե ինչպես երկիրը կարող է խաղաղ անցում կատարել դեպի առաջադեմ, իրավահավասար հասարակություն։ Շատ աշխատանք կա անելու, հատկապես տնտեսության ոլորտում, սակայն կարևոր է, որ մարդիկ զգոն են և գոտեպնդված:
Սերժ ԹԱՆԿՅԱՆ