Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կողմերը պարզաբանում են ՀՀԿ-ի քվեաթերթիկի բացակայության  հետ կապված հայտարարությունը

Դեկտեմբեր 09,2018 20:12

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարություն էր տարածել, թե Վանաձորի 23/32 ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում:

Ըստ նրա փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ-ի քվեաթերթիկը: Պարզաբանելով Արմեն Աշոտյանի այդ հայտարարությունը, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Համլետ Գորգինյանը բացառեց նման երեւույթը. «Մինչեւ այս պահը որեւիցե մեկի կողմից ահազանգ չի եղել, թե բացակայում է 1-ին համարի քվեաթերթիկը: Բացի այդ, շատ անտրամաբանական, չհիմնավորված ապատեղեկատվություն է փոխանցվել: Ինչպե՞ս  է հնարավոր ընտրատեղամասում, երբ սեղանի վրա շարված է 1-ից մինչեւ 11 համարի քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամն իր քվեաթերթիկները բաժանելու ժամանակ 1-ին համարի քվեաթերթիկը չտա ընտրողին, կառաջանա մի հսկայական տրցակ, այսինքն` 1-ին համարը չի սպառվի, կամ եթե չկա, ուրեմն՝ չկա: Միանշանակ բացառում եմ նման տեղեկատվությունը»:

Գորգինյանն ասաց, որ ինքը պատրաստվում է պայքարել այդ ապատեղեկատվության դեմ. «Դա չգիտեմ ինչ-ինչ նպատակներով կատարված ապատեղեկատվություն է, որի համար եթե ինչ-որ մեկը ցանկանում է  սեւ բիծ տանել հանձնաժողովի աշխատանքների համար, ես ինքս որպես հանձնաժողովի նախագահ կպայքարեմ մինչեւ վերջ, ապացուցելու համար, որ այդ ապատեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ մեր տեղամասում նման գործընթաց հանձնաժողովի անդամի կողմից տեղի չի ունեցել»:

Վահրամ Բաղդասարյանի վստահված անձ Կարապետ Չամուրյանն էլ է նկատել, քվեաթերթիկների հետ կապված խնդիր նկատել, տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին. «Թերթիկների համարները սեղանի վրա դրված ժամանակ խառնվել էին: Ես ճշտեցի, նախագահին կանչեցի, իրենք ուղղեցին: Չեմ կարող ասել հատուկ էր արված թե ոչ, հիմա ամեն ինչ նորմալ է ընթանում:  Ես ոչ մի տեղ չեմ ահազանգել, ուղղակի տեղյակ եմ պահել»:

Ահազանգի հետքերով խնդրին տեղում ծանոթանալու էր գնացել նաեւ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նույնպես նշեց, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Դա բացարձակապես սուտ է, քվեաթերթիկը չի բացակայել: Ես խոսեցի նաեւ ՀՀԿ վստահված  անձի հետ, խոսքը գնացել է քվեաթերթիկների հերթականության հետ կապված հարցին՝ այն էլ 10 եւ 11-րդ քվեաթերթիկների հերթականության խախտմանը: Բայց դա էլ եղել է, ոչ թե ընտրողին տրամադրելու ժամանակ, այլ ուղղակի սեղանին պատրաստի դնելու ժամանակ, եւ դա ուղղվել է: Այդտեղ նույնիսկ խոսք չկա ՀՀԿ-ի քվեաթերթիկը չտրամադրելու մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31