10/33 տեղամասում աշխատելուց առաջ, ինչպես պահանջվում է, հորդորեցինք հանձնաժողովի քարտուղարին գրանցել, որ աշխատենք:
Որոշ ժամանակ անց հանձնաժողովի նախագահը՝ Նարինե Սահակյանը սկսեց իր սեղանի մոտ ինչ-որ թուղթ ման գալ ու բողոքել, թե «չի համբերում, մենք կարեւոր գործ ենք անում, եկել է, ասում է՝ ինձ գրանցեք, գալիս, լցվում են իմ սեղանին, ասում ՝ ինձ գրանցեք, ոնց որ ինքը ամենակարեւոր մարդն ա ստեղ: Շատ լուրջ բան ես լրացնում, եկել է՝ ես պիտի աշխատեմ, ես էլ եմ աշխատում, հարգելի՛ս»:
Մենք ճշտեցինք՝ մե՞զ նկատի ունի, պարզվեց՝ այո: Նա շարունակեց դժգոհել ու մուննաթ գալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ի դեպ, այս ընտրատեղամասում կուտակումներ էին, տարածքն այնքան փոքր էր, որ հանձնաժողովի անդամները, ընտրողները կարող էին տեսնել, թե ինչպես էր քվեարկում մյուս ընտրողը: Ընտրողները քվեախցիկից դուրս կատարում էին իրենց ընտրությունը՝ առանձնացնելով թիվ 4 քվեաթերթիկը մյուսներից: Իսկ հանձնաժողովի նախագահը «կարեւոր գործով» էր զբաղված:
Երբ հարցրեցինք՝ խախտո՞ւմ է եղել, ինչ-որ միջադե՞պ է եղել, որ այդպես անհանգստացած արձանագրություն է կազմում՝ նա պատասխանեց, որ ոչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ