Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Շիրակի փոխմարզպետ-թեկնածուն հայտնվել հիվանդանոցում

Դեկտեմբեր 09,2018 19:23

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, որը «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուներից մեկն է, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել հիվանդասենյակից՝ գրելով․ «Դուխով, ցավոք․ չեմ կարող ակտիվ մասնակցել այս չափազանց կարևոր օրը»։

Մենք այցելեցինք Գյումրի բժշկական կենտրոն՝ ճշտելու, թե ո՞րն է պատճառը հիվանդանոց պառկելու, արդյո՞ք որևէ միջադեպ չի եղել։

Փոխմարզպետը տեղեկացրեց, որ երկու օր է՝ բարձր ջերմություն ունի, 40 աստիճանից չի իջնում, հնարավոր է մրսել է քարոզարշավի ընթացքում, և ստիպված կաթիլային է ընդունում։

Արա Մելիքջանյանը հենց այսօր դուրս գրվեց հիվանդանոցից՝ ընտրություններից հետո հետագա բուժումը շարունակելու։

Ի դեպ, մենք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից ճշտեցինք, որ թիվ 32/26 ընտրական հանձնաժողովի անդամները՝ վստահված անձանց և ոստիկանության ուղեկցությամբ, ցուցակով 11 շրջիկ թերթիկ են բերել հիվանդանոց, սակայն երեք հիվանդ դուրս են գրվել, և քվեարկել են 8-ը։

«Այն հիվանդները, որոնք գամված են անկողնում, քվեարկել են իրենց հիվանդասենյակում, իսկ մյուսների համար առավելագույն, նորմատիվներին մոտ պայմաններ ենք ստեղծել, որպեսզի ոտքի վրա գտնվող հիվանդները գան, ընտրեն»,-տեղեկացրեց Արմեն Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Մելիքջանյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31