Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում Աժ ընտրություններն անցան ընտրական օրենսգրքի խախտումների: Ժամը 17-ի դրությամբ Ոսկեպար գյուղի 37/12 ընտրական տեղամասում ցուցակային 743 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 350-ը: Ընտրություններին ոսկեպարցիների մասնակցությունը կարելի է ակտիվ համարել, քանի որ ցուցակում ընդգրկված ոսկեպարցիներից մոտ 300-ը գտնվում են Ռուսաստանում: Ոսկեպարցիները հուսով եւ լավ ակնկալիքներով էին քվեարկում, նրանցից շատերը քվեաթերթիկը քվեատուփ գցելով` բարեմաղթում էին` բարով կառավարեք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ