ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին դիմեց 2 խնդրանքով: Նա նախ խնդրեց, որ հաջորդ անգամ, երբ իրեն ուզենան հրավիրել ԱԱԾ, իզուր ԱԱԾ-ական տղերքին չչարչարի. «Պարոն Վանեցյան, ուղղակի զանգեք, ես կգամ, տղաներին պետք չի անհարմար վիճակի մեջ դնել, նրանք ոչ նախանձելի վիճակում էին, երբ այսպես կոչված այդ հրավերն ինձ էին տալիս, ուղղակի զանգահարեք, ես կգամ»:
Երկրորդ խնդրանքն այս էր. «Ես գիտեմ, որ դուք իմ ասուլիսը սղագրել եւ վարչապետի առաջ եք դրել, պարտավոր էիք դա անել: Ես պատրաստվում եմ այն թղթին հանձնել՝ լրացուցիչ ապացույցներով, մի քանի լեզուներով թարգմանել, էդ սղագրության տեքստը ուղարկեք ինձ, էլի, ուղղակի ժամանակ չկորցնեմ, խոսք եմ տալիս, որ ոչ մեկին չեմ ասի, որ դուք եք տվել: Նախապես շնորհակալ եմ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/339192553542693/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ