ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Սա Հայաստանի պատմության մեջ երբեւէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին: Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով եւ իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով: Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով եւս երկու շաբաթ կշարունակեի: Քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց իշխող ուժի համար»:
Շահնազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կեղտ է փորձում լցնել իր վրա, բայց չի ստացվում. «Տեսնենք՝ դուխը կհերիքի՞, թե՞ չէ»:
Aravot.am-ը հարցրեց՝ ասում եք, որ սա ՀՀ պատմության մեջ եղած ամենախայտառակ ընտրությունն էր, մոռացե՞լ եք այն տարիները, երբ քվեատուփը գողանում էին, ոնց էին ընտրատեղամասում լրագրողների նկատմամբ բռնություն գործադրում, գազելներով ուղղորդված մարդկանց բերում, ոչ վաղ անցյալում էր դա՝ Շահնազարյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ մոռացել: Այն ժամանակ իշխանությունները չէին խոստանում, որ դա երբեւէ գալակտիկայում եղած ամենաարդար ընտրությունները պետք է լինեին: Երկրորդը՝ այն ժամանակ գողանում էին, այսօր այդ ամենը կատարում են իրավապահ մարմինները, որոնք Փաշինյանի նախընտրական պատժիչ մարմիներն են ընտրարշավում: Ահաբեկչական այս լեքսիկան անձամբ Փաշինյանի կողմից է, հայհոյանքներ: Մենք երբեք մեզ թույլ չենք տա իջնել, գահավիժել իր բարոյական, ինտելեկտուալ եւ իր հայհոյախառը լեքսիկային»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/339192553542693/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աշխարհում չկա մեկ պետություն,որտեղ ընտրախախտումներ չլինեն:Ուղղակի նրանք չեն բարձրաձայնում իրենց երկրի իմիջը պահելու համար,իսկ մենք այնքան ենք իջեցրել մեր իմիջը,որ վախենալու բան չունենք՝ավելի իջեցնել չենք կարող:Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ բոլոր ընդիմադիրները բողոքում էին ուռճացված ցուցակներից,այս անգամ լռում էին…իրավիճակ է փոխվել?