ՀՀԿ ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր քվեարկեց 9/50 տեղամասում:
Լրագրողների հետ զրույցում պարոն Շահնազարյանն ասաց, որ քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, երկու քվեաթերթիկ էլ իր հետ դուրս է բերել ընտրատեղամասից՝ դնելով իր գրպանը:
Նա այդ արարքը այսպես բացատրեց՝ «Չէի ուզում մյուս 8-ի նման նետել աղբարկղ»: Թե որ ուժերի քվեաթերթիկներն է դրել գրպանը՝ Շահնազարյանը պատասխանեց, որ այսօր երեկոյան ժամը 8-ից հետո ՀՀԿ գրասենյակում ցույց կտա:
Շահնազարյանը նաեւ ահազանգեց, որ այսօր առավոտյան հայտնաբերել է, որ իր տան վրա գրանցված օտար մարդ է Օսիպյանի ձեռամբ հայտնվել: Ոստիկանության պարզաբանումը՝ կարդացեք այստեղ:
https://www.facebook.com/aravot.am/videos/339192553542693/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ