Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ. «Եթե մեղավորությունս ապացուցվի, մանդատս վայր կդնեմ»

Դեկտեմբեր 09,2018 17:43

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ընտրությունը կատարելուց հետո պատասխանել է «Ազատության» հարցերին, որից ներկայացնում ենք մի հատված:

-Այս անգամ դուք էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում եք, ինչպես նաեւ Կոտայքի մարզում ռեյտինգային թեկնածու եք: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, ինչո՞վ ձեզ գայթակղեց, ինչո՞վ գրավեց պատգամավորի աշխատանքը:

-Ինձ աբովյանցիները ստիպեցին, որ պատգամավորության թեկնածու լինեմ, դրա համար էլ դրեցի:

-Ինչպե՞ս ստիպեցին: Ասացին ձեր պակասը զգացվո՞ւմ է Ազգային ժողովում:

-Նման բան չկար: Ուղղակի ասացին՝ ուզում ենք, որ դու էլ լինես պատգամավոր: Միշտ մեզ օգնում ես, պատգամավոր որ գնաս՝ ավելի շատ օգնես:

-Իսկ Ծառուկյանի թիմը չէ՞ր կարող օգնել, օժանդակել:

-Ես ծնվել, մեծացել եմ էս քաղաքում, ինձ բոլորը ճանաչում են: Խնդրեցին ինձ, ես էլ չմերժեցի մեր ժողովրդին:

-Պարոն Բաբայան: Հուլիսին դեպք եղավ, որ ձեզ ձերբակալեցին քաղաքացու նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով: Քրեական գործը դեռ շարունակվում է: Թեեւ դուք գրավի դիմաց ազատ արձակվեցիք, բայց դեռ գործով մեղադրյալ եք: Այս հանգամանքը, արդյոք, չխանգարե՞ց ձեզ:

-Չէ, քննությունը դեռ գնում է: Ես մի անգամ արդեն լրագրողի հարցին պատասխանել եմ, որ եթե ապացուցվի դա, ես մանդատս էլ վայր կդնեմ, որ չասեն՝ գնում է դեպուտատ, որ անձեռնմխելի լինի:

-Գուցե կարող էիք սպասել եւ մյուս ընտրություններում առաջադրվել, այդ քրեական գործն ավարտվեր՝ նոր…

-Էդ քրեական գործը ինչ է խանգարում: Վարույթը դեռ գնում է: Ես պիտի սպասեի անցներ՝ նո՞ր:

-Ամեն դեպքում բնութագրումներ եղան, կարծիքներ հնչեցին, որ անձեռնմխելի դառնալու համար եք փորձում պատգամավոր դառնալ:

-Ես արդեն ասացի. եթե հարկ լինի, ես մանդատս վայր կդնեմ:

-Պարոն Բաբայան: Դուք էլ եք գործարարությամբ զբաղվում, բիզնեսներ ունեք…

-Ոչ, ես բիզնես չունեմ:

-Դուք ուզում եք գնալ եւ խորհրդարանական աշխատանքո՞վ զբաղվել…

-Հլը որ եդ եմ ուզում: Հետո կնայենք ոնց կլինի:

-Ձեր անունը անընդհատ շրջանառվում էր այս կամ այն քրեական միջադեպերի հետ կապված: Դուք իսկապե՞ս պնդում եք, որ անձեռնմխելիության համար չեք գնում խորհրդարան:

-Նորից ասեմ, եթե ապացուցվեց, որ ես մեղավոր եմ՝ Սլավիկն անընդհատ ասում է, որ Էդոն էնտեղ չի եղել, որ ինքը դեղերի ազդեցության տակ է եղել: Եթե ապացուցվի, պատրաստ եմ մանդատս վայր դնել, եթե դա է ձեզ անհանգստացնում:

-Եթե ընտրվեք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը: Օրինակ, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան չի գալիս եւ օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում:

-Իսկ ինչի՞ չի գալիս: Պիտի անպայման նստե՞ս խորհրդարանում: Մարդը գնացել է արտասահման, էդքան պատգամավորներա հրավիրել մեր երկիր, տարելա Ղարաբաղ: Մարդը գործով է զբաղվում չէ՞: Էնպես չի որ պիտի գնար՝ նստեր ենտեղ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31