Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ կարող է մարմնական վնասվածքներ լինեն». Միջադեպ՝ ընտրատեղամասի մոտ, որտեղ քվեարկում էր Դավիթ Շահնազարյանը

Դեկտեմբեր 09,2018 17:26

Այսօր 9/49 եւ 9/50 ընտրատեղամասի մոտ, երբ ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ էր զրուցում, ընտրողներից մեկը, տեսնելով Շահնազարյանին՝ բղավեց՝ ամո՛թ քեզ, ամո՛թ: Նա ասաց՝ «Կեցցե Նիկոլը»: Դավիթ Շահնազարյանն էլ հեգնեց՝ ասելով. «Էդ որ ասում եք՝ կեցցե Նիկոլը, կեցցե-ն 2 ց-ով ասեք, մի ց-ով չի կարելի»:

Մեկ այլ քաղաքացի ասաց՝ «Չեք էլ ամաչում»: Դավիթ Շահնազարյանն ասաց. «Ես իրենց խղճում եմ»: Քաղաքացին սկսեց բողոքել՝ «ժողովրդին կերաք, թալանեցիք»: Դավիթ Շահնազարյան էլ պատասխանեց. «Ժողովրդին ամբոխի հետ չշփոթե՛ս, տղա՛ ջան, ես խղճում եմ քեզ»:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, այս միջադեպը պատահական չէր:

Քաղաքացին շարունակեց վիճել Շահնազարյանի հետ՝ մեղադրելով, որ նրա աղջիկը ամբողջ օրը Աննա Հակոբյանի հետ է, մտերիմ է: Դավիթ Շահնազարյանն ասաց, որ եթե ոստիկանությունը չմիջամտի, ինքը կլուծի հարցերը. «Բայց այստեղ կարող է մարմնական վնասվածքներ լինեն»:

Նա, այնուամենայնիվ, պատասխանեց դստեր հետ կապված պնդմանը: Ի դեպ, Շահնազարյանի դուստրը իր կողքին կանգնած էր. «Փաշինյանի հրահանգով մեծ քանակությամբ ստոր ստեր տարածվեցին իմ եւ իմ ընտանիքի անդամների վերաբերյալ: Բոլորն եմ հերքում, բայց այդ ստեր տարածողներին…ես նրանց ընտանիքի անդամներին ամենայն բարիք ու առողջություն եմ ցանկանում: Հրապարակումներից մեկում նշված էր, որ իմ դուստրը Փաշինյանի, նրա կնոջ հետ հարաբերություններ ունի: Նախ, եթե ունի, դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ, երկրորդը՝ այդ լուսանկարները, որոնք հրապարակել էին, 2008-2009-ի հանրահավաքների լուսանկարներ էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31