Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Դեկտեմբեր 09,2018 16:56

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել  է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած  64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:

Դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, իսկ 53-ի վերաբերյալ առերևույթ տվյալները ստացվել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներով և հաղորդումներով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրերով:

Նշվածներից 31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին (ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդված), 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):

Իսկ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 33 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:

Դրանցից՝

 

7-ը վերաբերում ՝է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն

1-ը՝ քվեաթերթիկ հափշտակելուն,

2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն,

1-ը՝ ընտրակաշառք տալուն,

1-ը՝ բարեգործության արգելքին,

21-ը՝ այլ դեպքերի:

 

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելուն և հաշվառելուն, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, որոնց հետագա արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31