Լրահոս
Օրվա լրահոսը

Բովաձորի ՀՅԴ-ական նախկին գյուղապետը՝ կաշառք բաժանելու լուրերի մասին

Դեկտեմբեր 09,2018 16:51

Aravot.am-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ երեկ Լոռու մարզի Բովաձոր համայնքի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Էդիկ Մելիքսեթյանը համայնքի բնակիչների մի մասին ընտրակաշառք է բաժանել: Ըստ զանգահարողի՝ խոսքը 10-20 000 դրամի մասին է:

Կապվեցինք Էդիկ Մելիքսեթյանի հետ: Նա նախ հետաքրքրվեց. «Իսկ ո՞նց անենք, որ հերքենք…ավելի ճիշտ՝ այդ լուրը տարածողին գտնենք»: Պատասխանեցինք, որ իրավունք ունենք տեղեկատվության աղբյուրը չբացահայտել: Մելիքսեթյանն արձագանքեց. «Այդ դեպքում ես էլ իրավունք ունեմ ասեմ, որ չի եղել նման բան, այդ սուտ բաների վրա մի հիմնվեք, ես շահագրգռվածություն անգամ չունեմ»:

Էդիկ Մելիքսեթյանից նաեւ տեղեկացանք, որ Բովաձորը ներառվել է համայնքների խոշորացման ծրագրում, եւ ինքը հիմա զբաղեցնում է Բովաձորի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Բովաձոր համայնքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31