Քիչ առաջ Երեւանից Լոռու մարզ են տեղափոխվել ոստիկանական խմբեր:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի արտառոց դեպք չի եղել, սա արվում է պատշաճ վերահսկողություն ապահովելու համար. «Որեւիցե պատճառ չկա, ոստիկանական ուժերը մշտապես ընտրություններին ներգրավված են եղել եւ՛ նախկինում, եւ՛ ներկայումս: Առանձնակի անհանգստանալու որեւէ պատճառ չկա, ընդամենը պատշաճ հասարակական կարգ ապահովելու համար է»:
Վարչության պետը տեղեկացրեց, որ ոստիկանությունում խախտումների հետ կապված ահազանգեր գրանցվել են: Սակայն այլ մանրամասներ չհայտնեց:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ