«Ես քվեարկեցի հանուն իմ երկրի ապագայի եւ այն մտահոգությունների, որոնք կան այս զարգացումների ընթացքում, որ կարողանանք վերացնել այդ մտահոգությունները, եւ որեւէ վտանգ չսպառնա մեր երկրի անվտանգությանը»,- այսօր 23/03 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանը:
Թեկնածուն ասում է, որ խախտումներ արձանագրել են, եղել են նաեւ «արջի ծառայություններ մատուցող անձիք: Բոլոր տեղամասերում դուք կարող եք ականատես լինեք՝ վախի մթնոլորտ է: Արդեն բավականին արձանագրվել են խախտումները, քվեաթերթիկների խախտումներն ըստ հերթականության: Որոշ տեղերում համար մեկ քվեաթերթիկը բացակայել է քաղաքացիների ընտրելուց, որոնք արձանագրվել են: Դրանք անթույլատրելի բաներ են: Այդ արջի ծառայությունը, որ որոշ մարդիկ մատուցում են, պարզապես ստվեր են գցում մեր ընտրությունների վրա: Ժողովրդավարության հայելին, դա ընտրություններն են ամբողջ միջազգային հարթակներում: Եվ մեր առաջին նպատակը դա պետք է լինի, որ կարողանանք միջազգային ատյաններում ներկայացնենք մեր երկիրը որպես ժողովրդավարական քայլ կատարող երկիր»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ