Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի հանդեպ որեւէ քրեական գործ չի հարուցվել

Դեկտեմբեր 09,2018 16:02

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքը վարչական ռեսուրս է կիրառել: «Եթե նման փաստեր պարզվեն, կիրառողները կպատժվեն»,-նկատեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն պնդմանը, թե մարզպետների մակարդակով համայնքապետերին հանձնարարական է եղել՝ ապահովել ձայներ «Իմ քայլի» օգտին, Փաշինյանը նշեց. «Եթե կոնկրետություն լինի, եւ եթե այդ կոնկրետությունն իր մեջ ապօրինություն ունի…մեր մարզպետերը քարոզարշավ են իրականացրել օրենքով սահմանված կարգով, նրանց մեծ մասը թեկնածու է, արձակուրդում է եղել այս ընթացքում: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե նրանք քարոզարշավի ընթացքում իրենց ուժի օգտին չաշխատեին»:

Փաշինյանը հիշեցրեց. «Քարոզարշավի ժամանակ ասել եմ՝ ՀՀ քաղաքացիներին որեւէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին պետք է քվեարկեն: Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է»:

Ինչ վերաբերում է հարցադրումներին, թե ինչու մինչ օրս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ որեւէ քրեական գործ չի հարուցվել, Փաշինյանը պատասխանեց. «Դա եւս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները գործում են ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ձեռքի տակ եղած փաստական տվյալների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31