«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ընտրությունների ընթացքի մասին խոսելիս ասել էր. «4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ակնհայտ խմած է եղել: Դա մեր դիտորդներն էին ահազանգել: Ես էլ էի գնացել այդ տեղամաս: Այնտեղ հանձնաժողովի անդամներից մեկը Նարեկ անունով՝ ազգանունը չեմ հիշի, ով Ծառուկյան դաշինքից է նշանակված եւ վրայից արաղի հոտն ակնհայտ գալիս էր, փորձում էր մեր դիտորդի հետ անընդհատ վիճաբանության բռնվեր, անընդհատ դիտորդին դուրս հրավիրել ռազբորկայի եւ այլն»:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա ասաց, որ մի քանի րոպեից կզանգահարի ու կմեկնաբանի , սակայն ոչ միայն մեկնաբանություն չեղավ, այլեւ տիկին Տոնոյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ