Լրահոս
ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ 1 / 7 ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հուֆի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին վերաբերող հարցեր: Պատվիրակության անդամները բելգիացի գործընկերներին են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքը, Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանային անվտանգային եւ հումանիտար բնույթի խնդիրները: ԱԺ պատգամավորները կարեւորել են Բելգիայի կառավարության Կոալիցիոն համաձայնագրում ներառված` առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության եւ ժողովրդավարական օրակարգին հետագա աջակցության անհրաժեշտությունն ու Բելգիայի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: ԱԺ պատգամավորները բելգիացի գործընկերներին հրավիրել են այցելելու Հայաստան:
Օրվա լրահոսը

Իշխող ուժի ներկայացուցիչը հերքում է վարչական ռեսուրսի կիրառման ահազանգը

Դեկտեմբեր 09,2018 15:32

«Ես առավոտյան ժամը 10-ին մտել եմ ընդեղ (ընտրատեղամաս-Ն. Գ.) ժողովրդին բարեւել եմ, ուրախ ընտրություն եմ ցանկացել, նստել եմ մեքենան ու եկել եմ Էջմիածնի իմ տուն` գյուղից տասը կիլոմետր հեռու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետ Արմեն Խլղաթյանը:

Բանն այն է, որ քիչ առաջ ահազանգեր եղան այն մասին, որ Տարոնիկի գյուղապետն ընտրատեղամասի մոտ կանգնած`ընտրողներին ուղղորդում է, որպեսզի քվեարկեն իշխող «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածու Նարեկ Մկրտչյանի (լուսանկարում) օգտին:

Արմեն Խլղաթյանը հավաստիացնում է, որ ժամը 11-ից իր տանն է եւ տանից դուրս չի եկել, ընտանիքի անդամներն էլ կարող են վկայել:

«Իմ քայլի» թեկնածու Նարեկ Մկրտչյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ ահազանգերին ի պատասխան արդեն հայտարարություն տարածել է`ընտրողներին հորդորելով, որ եթե նման դեպքեր կան, ապա դիմեն ոստիկանություն. «Ոստիկանությունը թող գա եւ տեղում հարցերը լուծի: Տարոնիկի գյուղապետի հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Բայց ահազանգերից հետո իմ ներկայացուցիչներն այցելել են այդ տեղամաս, պարզվել է, որ գյուղապետն առավոտյան է եկել ընտրատեղամաս, հետո, գնացել է: Ժամը 11.00-ից հետո ինքն այդ համայնքում չի եղել, գնացել է Էջմիածին քաղաքում գտնվող իր տուն»:

Նարեկ Մկրտչյանը հավաստիացրեց`ինքը դեմ է վարչական ռեսուրսի կիրառմանը եւ հետամուտ է լինելու, որ նման խախտումների մեղավորները պատժվեն`օրենքով սահմանված կարգով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31