Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ընդդիմություն հարցը ժամանակի հարց է: «Դա պետք է որոշի հասարակությունը: Հիմա հասարակությունն այս ամիսների ընթացքում որոշում է, թե ով է լինելու իշխանություն»:
Քաղաքագետը նշեց, որ հետո հասարակությունը կանցի իրավիճակի այլ գնահատման: Կսկսի չափել իրականությունը, քաղաքական իրավիճակն այլ ռեժիմով և անհրաժեշտության դեպքում կորոշի, թե ով է լինելու ընդդիմություն:
Էդգար Վարդանյանի պնդմամբ՝ ձևավորվելիք խորհրդարանում ծայրահեղ ընդդիմություն չի լինի: «Ծայրահեղ ընդդիմություն կարող է լինել արտախորհրդարանական, կարող է լինել, չի բացառվում»: Բայց այսպիսի ընդդիմությունը, ըստ քաղաքագետի, չի կարող լինել շատ թե քիչ ազդեցիկ: «Այն մարգինալ դիրքերում կարող է լինել»,- մանրամասնեց նա: