Ահազանգ է ստացվել քաղաքացուց (նաեւ լուսանկար) այն մասին, որ դեկտեմբերի 9-ի առավոտից Կենտրոն համայնքում գտնվող իրենց բնակարանների դռների վրա դնում են «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Սանասարյանի բուկլետներն ու քարոզչանյութերը, նաեւ բաժանում են Հանրապետության փողոցում գտնվող Մուշ խանութի դիմաց:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանի նախընտրական շտաբի պետ Գուրգեն Օհանյանը կատարվածի առնչությամբ իր տարակուսանքը հայտնեց:
«Բացառապես տեղյակ չեմ, մենք այնտեղ շտաբ ունենք, հիմա կկապվեմ շտաբ, թող իդենտիֆիկացնեն, թե ով է այդպիսի բան արել: Մի բան հստակ կարող եմ ասել, որ հրահանգված է բացարձակ ոչ մի բան չիրականացնել, ոչ մի գործողություն չանել ու այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում,-ասաց շտաբի պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ